Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

Զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարարը
18.07.2012 | 16:20

Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Դաուդ Աբդալա Ռաջխան: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը երկրի ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ:

Պայթյունի հետևանքով վիրավորվել են մի քանի նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Վիրավորներից մի քանիսը ծայրաստիճան ծանր վիճակում են:

Դիտվել է՝ 3563

Մեկնաբանություններ